11050 դիտում
17:44 21-04-2024
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Kia»-ն մի քանի մետր բարձրությունից գլխիվայր ընկել է. կա վիրավոր. Աբովյանի քաղաքապետ էդուարդ Բաբայանի հանձնարարականով ժամանել է Առինջի վարչականի ղեկավարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 21-ին, հերթական կասկադյորական վթարն է տեղի ունեցել Երևան-Կոտայքի մարզ ճանապարհահատվածում: Ժամը 10:50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ Խաչիկ Վարդանյանը Երևանի Աճառյան փողոցի 2-րդ փակուղու երթևեկելի հատվածից «Kia» մակնիշի ավտոմեքենայով Առինջ գյուղի 1-ին փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բնակչի տան ավտոտնակի վրայով և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել Առինջ գյուղի 1-ին փողոցում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդին, ում առաջինը օգնություն են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Բժիշկները վիրավորին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի գլխավորությամբ:
Պարեկները սահմանազատել են տարածքը, հրշեջ-փրկարարներն էլ հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել վառելիքի արտահոսքը, ապա իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ:
Վթարի մասին տեղեկանալով՝ Աբովյան խոշորացված համայքնի ղեկավար Էդուարդ Բաբայանի հանձնարարականով դեպքի վայր է ժամանել Առինջի վարչականի ղեկավար Էմիլ Ղուկասյանը:
Բնակիչները արդարացիորեն բաձրաձայնում են, որ նշված հատվածում հաճախակի են ճանապարհատրանսպորտային պատահարներ լինում, (որոնցից մի քանիսին SHAMSHYAN.com-ը անդրադարձել է) և խնդրում էին պատկան մարմիններից, որպեսզի միջոցներ ձեռնարկեն և կամ արհեստական անհարթություններ տեղադրեն, կամ բետոնե արգելապատեշներ:
Վարչականի ղեկավարը տեղում իրավիճակի մասին տեղեկություններ էր փոխանցում Աբովյանի քաղաքապետ Է Բաբայանին և պայմանավորվածություն ձեռք բերվեց բնակիչների հետ, որպեսզի վաղը տեղում խնդիրը քննարկեն և հնարավորության սահմաններում գտնեն լուծում՝ ի շահ բնակչի:
Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Սերգեյ Ավագյանի, և հատկապես Կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 91+
91+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2014 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)