46988 դիտում
21:05 24-07-2024
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ ավազով բարձված «ԶԻԼ»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել․ կա վիրավոր․Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանի հանձնարարականով ժամանել են կոմունալի աշխատակիցները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհի Ջրաբերի վարչական տարածքում ավազով բարձված «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր է ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աբովյանի թիվ 45 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանը, տեղեկանալով դեպքի մասին, հանձնարարել է, որ դեպքի վայր ժամանեն Աբովյանի քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցները, թեպետ տարածքը Աբովյանի քաղաքապետարանի հետ կապ չունի, բայց կոմունալի աշխատակիցները ձեռնարկում են աշխատանքներ թափված ավազը ճանապարհից հեռացնելու ուղղությամբ։
Ժամանալ են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Կոտայքի մարզի աշխատակիցները, որպեսզի տապալված էլեկտրասյունը փոխարինեն նորով և վերականգնեն էլեկտրամատակարարումը։
Դեպքի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի ինքնությունը։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
22845 դիտում
16:52 11-12-2024
Նոր Հաճնի կամուրջն արդեն ամբողջությամբ գործում է. երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ