211652_close_icon
views-count385 դիտում article-date 20:30 07-10-2026

Նիկոլ Փաշինյանը գոհ է Սուրեն Պապիկյանի աշխատանքից

Գո՞հ եմ արդյոք Սուրեն Պապիկյանի աշխատանքից․ այո՛։ Գիտե՞ք ինչու, որովհետև ձեր իշխանության թողած «նիկանդիցիոննի» բանակով, ըստ էության, սպառված զինատեսակներով, բանակը հիմա այնպիսին է, ինչպիսին մենք ունենք և տեսել ենք մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում։ Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշ Միրզոյանի հարցին:

Փաշինյանը, մասնավորապես, նշեց. «Օրինակ՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագիր կա, որով հազարավոր երիտասարդներ այսօր պայմանագրային զինծառայություն են իրականացնում և ոչ միայն անվտանգային խնդիր են լուծում, այլև շատ լայն սոցիալական հարցեր են կարգավորվում։

Այո՛, որովհետև, ինչպես մյուս ընդդիմադիր ներկայացուցիչը նշեց, Հայաստանի բանակի կերպափոխման ռազմավարություն է ընդունվել և իրականացվում, և այլն, և այդպես շարունակ։

Մեր աշխատանքը կատարյալ չէ, և մեր աշխատանքում կան բազմաթիվ բացեր և թերություններ, և մենք, իհարկե, շարունակաբար աշխատում ենք այդ բացերի և թերությունների վրա՝ այդ թվում ամեն դեպքի համար տալով կոնկրետ լուծումներ»:

Նմանատիպ նյութեր