211652_close_icon
views-count934 դիտում article-date 10:38 07-10-2026

«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցման հերթական դեպքը

ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի ծառայողները հոկտեմբերի 6-ին՝ ժամը 01։50-ի սահմաններում,  իրականացրել են հիմնարկի տանիքի զննություն, որի արդյունքում հայտնաբերել են անօդաչու թռչող սարք։

Սարքին կպչուն ժապավենով ամրացված են եղել 6 բջջային հեռախոս և այլ արգելված իրեր։   

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ 

Նմանատիպ նյութեր