211652_close_icon
views-count844 դիտում article-date 10:00 05-10-2026

44-օրյա պшտերազմից 6 տարի անց Ալիևը շարունակում է խոսել, համոզել ու պնդել, որ պատերազմnւմ միայնակ է հաղթանակի հասել. Տիգրան Աբրահամյան

44-օրյա պատերազմից 6 տարի անց Ալիևը շարունակում է խոսել, համոզել ու պնդել, որ պատերազմում միայնակ է հաղթանակի հասել: Այս մասին գրել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«44-օրյա պատերազմից 6 տարի անց Ալիևը շարունակում է խոսել, համոզել ու պնդել, որ պատերազմում միայնակ է հաղթանակի հասել:

Այն հանգամանքը, որ Ալիևը շարունակում է դրա մասին խոսել, նյարդայնանալ ու ինչ-ինչ շրջանակների համոզել, արդեն հակառակի մասին է կասկածներ հարուցում:

Բոլորն էլ գիտեն Պակիստանի, Իսրայելի և հատկապես Թուրքիայի՝ պատերազմում ունեցած ակտիվ մասնակցության մասին: Անկարայի մասնակցությունը ոչ միայն Ադրբեջանի ԶՈւ կառավարման գործում ուղիղ ներկայացվածությամբ է եղել, այլև՝ մարտադաշտում:

Այս ամենը Ալիևի քաղաքական, ռեգիոնալ հավակնությունների մեջ չի տեղավորվում և հռչակված գաղափարախոսությանը ծանր հարված է հասցնում:

Ու այս թերարժեքության բարդույթն էլ Ալիևին դրդում է տարբեր առիթներով կամ անառիթ խոսելու իր միայնակ հաղթանակի մասին, ինչից փաստերը չեն խմբագրվում»,- գրել է Աբրահամյանը:

Նմանատիպ նյութեր