211652_close_icon
views-count454 դիտում article-date 17:28 01-10-2026

Կիրանց է այցելել Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի պատվիրակությունը

ԵՄ խորհրդի՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի պատվիրակությունը, որի կազմում ներառված էին երկու տասնյակից ավելի ԵՄ անդամ երկրների, Արտաքին գործողության եվրոպական ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչներ, սեպտեմբերի 29-ին այցելել է Կիրանց։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատվիրակությունը շրջայց է կատարել Կիրանց բնակավայրում, այցելել է Կիրանցի հիմնական դպրոց, Սուրբ Երրորդություն եկեղեցի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատված Կիրանցի հատվածը։

Այցի շրջանակում պատվիրակությանը ներկայացվել են սահմանազատումից հետո իրականացված աշխատանքները։

Ծանոթացել են նաև սահմանազատման գործընթացից հետո բնակավայրում ստեղծված ենթակառուցվածքներին:

Նմանատիպ նյութեր