211652_close_icon
views-count415 դիտում article-date 11:43 26-09-2026

ԲՏԱ և ԱԲ նախարար Թադևոսյանն ու ՌԴ դեսպան Կոպիրկինը քննարկում են ունեցել


ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։


Սերգեյ Կոպիրկինը շնորհավորել է Դավիթ Թադևոսյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և ընդգծել տեխնոլոգիական ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման կարևորությունը։

Ողջունելով դեսպանին՝ Դավիթ Թադևոսյանն անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգին, իրականացվող ծրագրերին ու նախաձեռնություններին, ինչպես նաև համագործակցության հետագա հնարավորություններին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են թվայնացման, նորարարության, տիեզերական գործունեության, կապի և հեռահաղորդակցության ոլորտներում համագործակցության ընթացիկ ուղղությունները և առաջիկա անելիքները։

Անդրադարձ է կատարվել նաև 2025 թվականի դեկտեմբերի 17-ին Երևանում կայացած Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին։

Կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Նմանատիպ նյութեր