211652_close_icon
views-count2553 դիտում article-date 19:58 09-09-2020

Լևոն Տեր-Պետրոսյանը և ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր

Սեպտեմբերի 9-ին առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Այս մասին տեղեկացնում է առաջին նախագահի գրասենյակը։ Շուրջ երկու ժամ տեւած զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը, տարածաշրջանային անվտանգությանը եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցել են Հայ Ազգային Կսնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը եւ ՌԴ դեսպանատան երրորդ քարտուղար Իգոր Ռատուշնյակը:

Նմանատիպ նյութեր