1096 դիտում
10:19 05-02-2014
ՕԵԿ-ի նախարար Սամվել Թադևոսյանն աղետի գոտու հիմնախնդիրները «լուծելու» յուրահատուկ ձև է գտել. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քաղաքաշինության ՕԵԿ-ական նախարար Սամվել Թադևոսյանը աղետի գոտու հիմնախնդիրները «լուծելու» յուրահատուկ ձև է գտել։ Նախարարի հրահանգով անօթևան ընտանիքների բնակարանային խնդիրը կլուծվի մյուս գյումրեցիների հաշվին։ «ԳԱԼԱ»-ի հավաստմամբ՝ «Մուշ-2» թաղամասի մի քանի ընտանիքների դեմ նախարարությունը դատական հայց է ներկայացրել և պահանջում է նրանց վտարել երեք տարի առաջ պետության կողմից ստացված իրենց բնակարաններից։
Պատճառաբանությունն այն է, որ նշված ընտանիքները չեն սեփականաշնորհել ստացված բնակարանները։ Սակայն մարդիկ ունեն օբյեկտիվ պատճառներ, չեն հասցրել սեփականաշնորհել, քանի որ շենքի շահագործումն ու փաստաթղթերի հանձնումն ուշ է կազմակերպվել, որոշ դեպքերում տանը առողջական ծանր խնդիրներ ունեցող թոշակառուներ են ապրում միայն կամ էլ տան սեփականատերերը մահացել են, և ժառանգություն փոխանցելու իրավական գործընթաց կա։
Սակայն այս պատճառները կարծես թե Թադևոսյանին այդքան էլ չեն հետաքրքրում։ Նրա համար գերխնդիրը անօթևանների թիվը փաստաթղթերով կրճատելն է։ Ահա օրինաց երկիր կառուցելու բանալին»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1847 դիտում
10:39 23-04-2021
Լիլիթ Թադևոսյանն ու Գագիկ Ջհանգիրյանը նոր սցենար ունեն․ «Ժողովուրդ»
2642 դիտում
20:40 16-04-2014
ՕԵԿ-ը դուրս եկավ կոալիցիայից, իսկ նախարաները՝ ՕԵԿ-ից
1821 դիտում
16:23 29-04-2014
ՕԵԿ-ը լքած «Լավանդայի Արայիկը» էլ երբեք ՕԵԿ չի վերադառնա
Այս բաժնից
964 դիտում
20:25 09-01-2025
Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
814 դիտում
20:00 09-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
1153 դիտում
19:49 09-01-2025
Քննչական կոմիտեի նախագահը կոմիտեի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին