211652_close_icon
views-count442 դիտում article-date 12:59 24-09-2026

Արտերկրում գործող Հայաստանի երկու դեսպանությունները 180 հազար դոլարի նվիրատվություն են ստացել

Հայաստանի 2026 թվականի պետական բյուջեի եկամուտները կավելանան 65 միլիոն 302 հազար 800 դրամով (մոտ 180 հազար դոլար ), ծախսերը՝ 37,4 միլիոն դրամով, իսկ պակասուրդը կկրճատվի 27,8 միլիոն դրամով։ Համապատասխան փոփոխությունների նախագիծն ընդունվել է Հայաստանի կառավարության սեպտեմբերի 24-ի նիստում։

Եկամուտներն ավելացել են Քուվեյթում և Կատարում Հայաստանի դեսպանություններին տվյալ երկրների կողմից տրամադրված նվիրատվությունների հաշվին։

Նմանատիպ նյութեր