211652_close_icon
views-count1327 դիտում article-date 19:32 22-09-2026

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 23-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վարդանանց փողոցում։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Մասնավորապես` Վարդանանց 7 հասցեին հանդիպակաց ճանապարհահատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը, ինչպես նաև Վարդանանց փողոցի և Վարդանանց փողոցի անցուղի հատման խաչմերուկում և հարակից ճանապարհահատվածում կկատարվի գծանշման փոփոխություն՝ ըստ ներկայացված սխեմայի:

Նմանատիպ նյութեր