3545 դիտում
14:03 11-09-2017
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևան քաղաքի Նալբանդյան-Պուշկին-Վարդանանց փողոցների լուսացույցային օբյեկտով կարգավորվող շրջանաձև երթևեկության խաչմերուկում
Տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով 2017 թվականի սեպտեմբերի 11-ից Երևան քաղաքի Նալբանդյան-Պուշկին-Վարդանանց փողոցների լուսացույցային օբյեկտով կարգավորվող շրջանաձև երթևեկության խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումներով երթևեկությունը կկազմակերպվի այնպես, որ լուսացույցով չկարգավորվելու դեպքում երթևեկության առավելություն կունենան շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները՝ մերձակա փողոցներից շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին:
[b]ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
691 դիտում
09:02 05-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
814 դիտում
23:10 04-02-2025
Արման Պետրոսյանը նշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
772 դիտում
23:02 04-02-2025
Փաշինյանը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականների և սենատորի հետ