211652_close_icon
views-count301 դիտում article-date 21:49 21-09-2026

Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով

Սեպտեմբերի 21-ին Կրետե կղզու մարզկենտրոն Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով։

Այս մասին հայտնում է Հունաստանում ՀՀ դեսպանությունը:

ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի առթիվ սեպտեմբերի 21-29 ընկած ժամանակահատվածում Հունաստանի մի շարք քաղաքների հասարակական շինությունները և վայրերը լուսավորվելու են եռագույն դրոշի գույներով։

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձն է:

 

Նմանատիպ նյութեր