Մեր միասնականությամբ, նվիրված աշխատանքով և փոխադարձ հարգանքով կարող ենք ամրապնդել մեր համայնքն ու պետությունը՝ ստեղծելով խաղաղ, անվտանգ և բարեկեցիկ ապագա․ Ֆելիքս Միրզոև
Արզնի համայնքի ղեկավար Ֆելիքս Միրզոևի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։
Սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի պատմության կարևորագույն օրերից է։ Անկախությունը մեր պետականության հիմնարար արժեքն է, ազգային արժանապատվության և մեր ապագան ինքնուրույն կերտելու իրավունքի խորհրդանիշը։
Այս կարևոր օրը ևս մեկ անգամ գիտակցում ենք մեր պատասխանատվությունը հայրենիքի, մեր պետականության և ապագա սերունդների հանդեպ։ Մեր միասնականությամբ, նվիրված աշխատանքով և փոխադարձ հարգանքով կարող ենք ամրապնդել մեր համայնքն ու պետությունը՝ ստեղծելով խաղաղ, անվտանգ և բարեկեցիկ ապագա։
Մաղթում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին և աշխարհի տարբեր անկյուններում ապրող մեր հայրենակիցներին խաղաղություն, առողջություն, ընտանեկան ջերմություն և հաջողություններ։
Թող մեր հայրենիքը լինի ամուր և խաղաղ:
Շնորհավոր Հայաստանի Հանրապետության Անկախության օրը»։