211652_close_icon
views-count628 դիտում article-date 10:41 21-09-2026

Այս օրը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ ուժեղ պետությունը կառուցվում է միասնականությամբ, պատասխանատվությամբ, ազնիվ աշխատանքով և սեփական երկրի հանդեպ հավատով․ Մասիս Համայնքի ղեկավար Նորայր Հակոբյան

Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ․

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Մասիս համայնքի սիրելի՛ բնակիչներ,

Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։

Սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի համար պետականության, արժանապատվության և սեփական ապագան կերտելու իրավունքի խորհրդանիշն է։ Անկախությունը մեզ համար ոչ միայն պատմական ձեռքբերում է, այլև ամենօրյա պատասխանատվություն՝ մեր երկրի, մեր համայնքների և գալիք սերունդների ապագայի նկատմամբ։

Անկախությունը բացարձակ արժեք է։

Այս օրը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ ուժեղ պետությունը կառուցվում է միասնականությամբ, պատասխանատվությամբ, ազնիվ աշխատանքով և սեփական երկրի հանդեպ հավատով։

Որպես Մասիս համայնքի ղեկավար՝ համոզված եմ, որ մեր համայնքի զարգացումն ու բարեկարգումը նույնպես հայրենիքին ծառայելու գործ է։

Մեր պարտքն է կառուցել այնպիսի Հայաստան, որտեղ խաղաղությունը ամուր է, համայնքները՝ զարգացած, իսկ յուրաքանչյուր քաղաքացի իր ներդրումն ունի երկրի վաղվա օրվա կերտման գործում։

Մաղթում եմ արժանապատիվ խաղաղություն մեր երկրին, միասնականություն՝ մեր ժողովրդին, ուժ և հավատ՝ յուրաքանչյուրիս։

Շնորհավոր Անկախության օրը։
Կեցցե՛ անկախ Հայաստանը։

Հավերժ փառք բոլոր նրանց, ովքեր անմահացան հանուն հայրենիքի, հանուն անկախության»։

Նմանատիպ նյութեր