211652_close_icon
views-count1855 դիտում article-date 17:15 20-09-2026

Ավելի լավ վերադարձ պարզապես անհնար էր հորինել. Ուայթը՝ Ծառուկյանի մասին

UFC-ի նախագահ Դանա Ուայթը մեկնաբանել է թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանի փայլուն հաղթանակը բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիի նկատմամբ։

«Արմանի օրինակն այն մասին է, որ երբ ձախողվում ես, բայց հետո վերադառնում ու ամեն ինչ անում ես այնպես, ինչպես հարկն է։ Նկատի ունեմ՝ այն ամենից հետո, ինչ նա արեց, ավելի լավ վերադարձ պարզապես անհնար էր հորինել»,- նշել է Ուայթը մամուլի ասուլիսի ժամանակ։

Հիշեցնենք, որ դիմակայությունն ավարտվել էր հենց առաջին ռաունդում. հայ մարտիկն նոկաուտի էր ենթարկել մրցակցին։ Սա Արման Ծառուկյանի 11-րդ հաղթանակն էր անմիջապես UFC-ում և 24-րդը՝ պրոֆեսիոնալ կարիերայում։
 

Նմանատիպ նյութեր