211652_close_icon
views-count319 դիտում article-date 11:56 19-09-2026

Անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների շրջանակում Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ

Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով մայրաքաղաք Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ։
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 8։00-ից մինչև սեպտեմբերի 22-ի ժամը 2։00-ն, տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և դրան հարող մի շարք ճանապարհահատվածներ կսահմանափակվեն։
Մասնավորապես, դեպի Հանրապետության հրապարակ երթևեկությունը կսահմանափակվի՝

Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից,
Սախարովի հրապարակից,
Պապ թագավորի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից,
Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից,
Վազգեն Սարգսյան-Խորենացի փողոցների խաչմերուկից։

Երթևեկության անվտանգությունն ու միջոցառման անխափան կազմակերպումն ապահովելու նպատակով խնդրում ենք վարորդներին նախապես պլանավորել երթուղիները, շրջանցել նշված ճանապարհահատվածները և հետևել ճանապարհային երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներին։

Նմանատիպ նյութեր