Ես ձեր համար վաշխառու չեմ, ինձ ու՞մ տեղն եք դրել, ես ՀՀ վարչապետն եմ. Նիկոլ Փաշինյանը՝ Նարեկ Նալբանդյանի հետ հարաբերությունների մասին
Ես ձեր համար վաշխառու չեմ, ինձ ու՞մ տեղն եք դրել, ես ՀՀ վարչապետն եմ: Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ «88» սուպերմարկետի սեփականատեր Նարեկ Նալբանդյանի և այն պատմության մասին, թե Կենտրոնական բանկից «Ամիո» բանկ զանգահարում են, ու ակնարկելով Կառավարության վերնախավին հորդորում Նարկ Նալբանդյանին վարկ տալ:
«Բանկի և մյուսի հետ կապված իրավիճակներին ես տեղյակ չեմ, ու ինձ չի էլ հետաքրքրում, ես այստեղ վարկ տալով-ստանալով չեմ զբաղված, եթե կլինի մեկը, ով կպնդի, որ ես դրա հետ որևէ կապ ունեմ, ես նրան դատի կտամ ու կապացուցեմ հակառակը, ինչպես նաև մեծ դրամական փոխհատուցում կպահանջեմ:
Բաց մարտահրավեր եմ նետում՝ ով ուզում է նման պնդում անել, թող անի, որևէ մեկը չի կարող ապացուցել իր ասածը, իսկ ես իմ ասածը կապացուցեմ: Մի արեք փորձեր ինձ քաշելու «մերկանտիլ» խոսակցության մեջ, ես ձեզ համար վարկ տվող վարկ ստացող չեմ, չգիտեմ, թե ինձ ում հետ եք խառնում, ես ՀՀ-ի վարչապետն եմ, և լուրջ եմ վերաբերվում այդ կարգավիճակին, ձեզ նույնպես խորհուրդ եմ տալիս լուրջ վերաբերվել:
Այդ մանր-մունր թալանների հետ ես պարտավորություն ունեմ Հայաստանի ժողովրդի առաջ, բոլոր թալանչիները պետք է պատասխանատվության ենթարկվեն, նախկին կամ ներկա ինձ համար տարբերություն չկա»,- նշել է նա: