211652_close_icon
views-count1255 դիտում article-date 12:57 17-09-2026

Գագիկ Ղազինյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ԵՊՀ-ի

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը երկար տարիներ ղեկավարած Գագիկ Ղազինյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Երևանի պետական համալսարանի։ Գագիկ Ղազինյանը պահանջում է անվավեր ճանաչել Երևանի պետական համալսարան հիմնադրամի ռեկտորի 17․08․2026թ․ թիվ 155/99-Ա հրամանը, ինչպես նաև՝վերականգնել նախկին աշխատանքում և բռնագանձել հարկադիր պարապուրդի համար միջին աշխատավարձը։ Հայցը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Լիլիթ Սաղոյանին։ Դեռևս առկա չէ տեղեկություն՝ այն վարույթ ընդունելու վերաբերյալ, գրում է Tert.am-ը։

ԵՊՀ ռեկտորի որոշմամբ՝ Գագիկ Ղազինյանի հետ պայմանագիրը չի երկարացվել։ Գագիկ Ղազինյանը դա քաղաքական որոշում է գնահատում՝ պայմանավորելով դա նաև իր որդիների՝ Արթուր և Դավիթ Ղազինյանների, քաղաքական գործունեությամբ։ Մասնավորապես, Դավիթ Ղազինյանն այժմ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր է։

Նմանատիպ նյութեր