211652_close_icon

Դավիթ Ղազինյանը դատական նոր հայց է ներկայացրել ՀԷՑ-ի դեմ

views-count1930 դիտում article-date 13:59 19-08-2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը երեկ՝ օգոստոսի 18-ին, դատական նոր հայց է ներկայացրել ՀԷՑ-ի դեմ։

Դավիթ Ղազինյանը, ըստ  «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության, պահանջում է ՀԷՑ-ին պարտավորեցնել  2025 թվականի հուլիսի 14-ի ՀԷՑ կանոնադրության մեջ կատարված փոփոխությունները պետական գրանցման ներկայացնել, իրեն վերականգնել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում, ինչպես նաև ՀԷՑ գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները կատարող անձի և ժամանակավոր կառավարչի միջև լիազորությունների սահմանները որոշել։

Հայցը մակագրվել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Անի Միքայելյանին։

Նմանատիպ նյութեր