211652_close_icon
views-count355 դիտում article-date 11:31 15-09-2026

Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը

Կյանքից հեռացել է հայկական ֆուտբոլի լեգենդար թիմի` «Արարատ-73»-ի, ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը: Սերգեյ Պողոսյանը ծնվել է 1948 թվականին: ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնության բարձրագույն լիգայում հանդես է եկել 1968-1969 թվականներին Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»-ում, 1970 թվականից Երևանի «Արարատ»-ի կազմում:

1973 թվականին ԽՍՀՄ գավաթակիր և երկրռաջնության ոսկե մեդալակիր է:

Պարգևատրվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատվոգրով: «Արարատ»-ի կազմում մասնակցել է 63 խաղի, խփել՝ 5 գնդակ: 1973 թվականին «Արարատ»-ը մեկ խաղաշրջանում նվաճել է Խորհրդային Միության գավաթն ու նաև արժանացել Խորհրդային Միության չեմպիոնի տիտղոսին:

 

Նմանատիպ նյութեր