4022 դիտում
18:00 25-06-2016
Կյանքից հեռացել է անվանի լուսանկարիչ Պողոս Պողոսյանը
ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ ս. թ. հունիսի 24-ին, 75 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, անվանի լուսանկարիչ Պողոս Պողոսյանը:
Պողոս Պողոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 26-ին, ժամը 18:00-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի, Սուրբ Սարգիս եկեղեցում: Հուղարկավորությունը՝ հունիսի 27-ին, ժամը 13:00-ին, Ձորաղբյուր գյուղի նոր գերեզմանատանը:
Պողոս Պողոսյանը ծնվել է 1941 թվականին, հունվարի 27-ին, Երևանում: Նա հայտնի է իր լուսանկարած Արարատներով և Սևաններով: Ամենահայտնի Արարատներից մեկը՝ օդանավից արված լուսանկարն է, որտեղ Սիսն ու Մասիսն ասես բռիդ մեջ են: Լուսանկարն այդպես էլ անվանել է`«Արարատն ափիդ մեջ»: Լուսանկարել է նաև 1976 թվականին Հայաստան այցելած Վիլյամ Սարոյանին: Այնուհետև, վարպետի կողմից արված լուսանկարները զետեղվել են Վ. Սարոյանի ծննդյան 100-ամյակի առթիվ Ֆրեզնոյում տպագրվող գիրք-ալբոմում:
Պողոս Պողոսյանը «Էջմիածնի գանձերը», «Հայկական գորգեր», «Գանձարան» և այլ հայտնի պատկերագրքերի հեղինակն է:
Նմանատիպ նյութեր
4104 դիտում
15:17 07-02-2017
Կյանքից հեռացել է արվեստաբան Պողոս Հայթայանը
3407 դիտում
20:26 28-11-2018
Կյանքից հեռացել է հայտնի լուսանկարիչ Մարտին Շահբազյանը
3373 դիտում
21:55 26-12-2014
Կյանքից հեռացել է թատրոնի և կինոյի անվանի վարպետ Կարեն Ջանգիրովը
Այս բաժնից
2014 դիտում
11:33 03-02-2025
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորումն ապօրինաբար գումարներ է հավաքել և ուղարկել կալանավայրեր