211652_close_icon
views-count1384 դիտում article-date 10:24 14-09-2026

Պետական համակարգում կան անձինք, ովքեր սպասարկում են ավտոկայանատեղիների ապօրինի կազմակերպումը․ Տիգրան Ավինյան

Ավտոկայանատեղիների ապօրինի կազմակերպման վերաբերյալ ունեմ ձևավորված կարծիք, որ պետական համակարգում կան անձինք, ովքեր այս գործընթացը սպասարկում են և որոշակի պաշտպանություն են փորձում տալ, Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին ասել է Ավինյանը։

«Հաշվի առնելով ավտոմեքենաների ավելացող քանակը Երևանում՝ առաջարկում եմ քննարկվի այս տեսակ գործունեությունը օրինական դաշտ բերելն ինչ-որ չափով, և ինչ-որ միջին մակարդակի չինովնիկներ այդտեղ սև փող չաշխատեն»,- նշել է Երևանի քաղաքապետը։

Նմանատիպ նյութեր