211652_close_icon
views-count670 դիտում article-date 10:20 10-09-2026

Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են։ Այս մասին գրել է 8-րդ գումարման ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Արցախի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից հերթական տագնապի ազդանշանն է ուղարկել, որով փոխանցել է, որ, բացի հայ գերիների իրավունքների ամբողջական խախտումներից, նաև ՀՀ-ի դեմ հսկայական գործ է «կարվում»:

Վտանգելով իր ֆիզիկական անվտանգությունը՝ Իշխանյանը վեր է հանել խնդիրներ, որոնք անմիջական վտանգ են ներկայացնում մեր երկրի անվտանգությանը:

Ադրբեջանը, ոտնակոխ անելով հայ պատանդների իրավունքները՝ ազատազրկումից մինչև դատական գործընթացում տեղ գտած ակնհայտ ապօրինություններ, Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր