211652_close_icon
views-count1567 դիտում article-date 15:32 06-09-2026

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է. Առավոտ

Արցախին սահմանակից Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնքում՝ Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիները փորձում են առաջխաղացում ունենալ, բայց հայ սահմանապահները թույլ չեն տալիս։ Այս մասին, պատասխանելով «Առավոտ»-ի հարցին, Կոռնիձոր այցելած լրագրողներին ասաց Տեղ խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ, Կոռնիձորի վարչական ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Ամարյանը։

Հայտնում է Առավոտը:

«Հակարիի կամրջի մոտ կա սահմանազատման խնդիր։ Ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, բայց մենք չենք թողնում։ Սահմանապահ զորքն է զբաղվում այդ հարցով, մենք չենք խառնվում։ Ադրբեջանցիներն ասում են՝ մեր հողն է, մենք ասում ենք՝ մերն է»,- ասաց Սուրեն Ամարյանը։

Նրա տեղեկացմամբ՝ Հայաստան-Ադրբեջան ամենաերկար սահմանը Կոռնիձոր համայնքում է՝ 18 կմ։ «Այլ բնակավայրերում այդքան երկար սահման չկա։ Չորս տարուց ավելի է՝ մեզ մոտ սահմանապահ զորքերն են կանգնած, մեզ համար խաղաղություն է, կրակոցներ չկան՝ ոչ Ադրբեջանի, ոչ մեր կողմից։ Մարդիկ աշխատում իրենց համար ապրում են»,- հավելեց նա։

Ավելին՝ այստեղ:

 

Նմանատիպ նյութեր