79028 դիտում
19:06 28-09-2023
Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. 45-ամյա տղամարդու ականջը Հակարիի կամրջի մոտ կտրել են. ըստ տուժածի՝ այն կատարվել է Խաչակիրների ջոկատի հրամանատարի հրահանգով
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով երեկ՝ սեպտեմբերի 28-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Երևանի բնակիչ 45-ամյա Պատվական Հակոբյանը և հայտնել, որ սեպտեմբերի 19-ին, Հակարիի կամրջի մոտ Արցախի Հանրապետության բնակիչ 49-ամյա Սարգիս Խուդյանի հրահանգով իր աջ ականջը կտրել են՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դիմումի փաստով նյութեր են նախապատրաստվել և այն փոխանցվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին:
Գ. Շամշյանի տեղեկություններով Պ. Հակոբյանը հայտնել է , որ Ս. Խուդյանը «Խաչակիրների» ջոկատի հրամանատարն է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
56506 դիտում
13:17 10-05-2016
«Թաք ծառ» ռեստորանի բակում Արմանը ծնկի է բերել քրոջը զանգերով անհանգստացնող Արթուրին եւ կտրել նրա ականջը
1309 դիտում
14:06 22-06-2023
Եվրախորհրդարանի պատվիրակությունը Հակարիի կամրջի մոտ ծանոթացել է անվտանգային իրավիճակին
Այս բաժնից
9393 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին