211652_close_icon
views-count343 դիտում article-date 12:33 03-09-2026

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով 17 վագոն-ցիստեռն

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով 17 վագոն-ցիստեռն, tert.am-ի փոխանցմամբ, այս մասին հայնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Բալաջարի կայարանից Բյոյուք-Քեսիքի ուղղությամբ ուղարկվել է դիզելային վառելիքով 17 վագոն-ցիստեռն՝ 989 տոննա ընդհանուր քաշով:

Նշենք, որ մինչ օրս Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարանցմամբ ուղարկվել է ավելի քան 55 հազար տոննա ցորեն, մոտ 9 հազար տոննա պարարտանյութ, 1414 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1114 տոննա ածուխ և 334 տոննա փայտանյութ:

Բացի այդ, մինչ օրս Ադրբեջանից Հայաստան է արտահանվել մոտ 15 հազար տոննա դիզելային վառելիք, ինչպես նաև ԱԻ-92 և ԱԻ-95 մակնիշի մոտ 5 հազար տոննա բենզին:

Նմանատիպ նյութեր