211652_close_icon
views-count940 դիտում article-date 14:15 30-08-2026

Իրանում կոչ են արել վերացնել Հայաստանի հետ սահմանի «Նորդուզ» անցակետով տարանցման խոչընդոտները

Իրանում կոչ են արել վերացնել Հայաստանի հետ սահմանին գտնվող «Նորդուզ» սահմանային անցակետով առևտրի և տարանցման համար առկա խոչընդոտները։ Այդ մասին այցելության ընթացքում հայտարարել է Իրանի ազատ և հատուկ տնտեսական գոտիների բարձրագույն խորհրդի քարտուղար Հոսեյն Ֆորուզանը. հայտնում է IRNA գործակալությունը։

Գործակալության փոխանցմամբ՝ սահմանային անցակետում առկա խնդիրների լուծումը պահանջում է մշտական վերահսկողություն և հստակ համակարգում սահմանին աշխատող բոլոր պետական և վերահսկողական կառույցների միջև։

Ֆորուզանը կոչ է արել գերատեսչություններին հրաժարվել մասնատված որոշումների ընդունումից, որպեսզի պարզեցվեն առևտրային և տարանցիկ ընթացակարգերը։ Նա նշել է, որ բեռնատար տրանսպորտի պարապուրդի ժամանակի կրճատումն ու մաքսային ծառայությունների արդյունավետության բարձրացումը անմիջականորեն կապված են արտահանման զարգացման հետ։
 
 

Նմանատիպ նյութեր