211652_close_icon
views-count529 դիտում article-date 22:40 28-08-2026

Իշխանությունները կոպտորեն միջամտում են Հայ Առաքելական եկեղեցու գործերին․ Ռուս ուղղափառ եկեղեցի

Միջազգային ռուս-հայկական «Լազարևյան ակումբի» խորհրդի համակարգող, ՌԴ Պետական դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը ստացել է Մոսկվայի Պատրիարքարանի արտաքին եկեղեցական հարաբերությունների բաժնի նախագահ, Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Անտոնիի պաշտոնական պատասխան նամակը։

«Ռուս Ուղղափառ Եկեղեցին ուշադրությամբ հետևում է Հայաստանում եկեղեցի-պետություն հարաբերությունների զարգացմանը։ Մոսկվայի Պատրիարքարանի ներկայացուցիչները բազմիցս հանդես են եկել Հայ Առաքելական Եկեղեցու պաշտպանության օգտին՝ կապված նրա նկատմամբ գործադրվող ճնշումների և եկեղեցական գործերին երկրի իշխանությունների ներկայացուցիչների կոպիտ միջամտության հետ։

Հույս ենք հայտնում, որ ճգնաժամային իրավիճակը շուտափույթ լուծում կստանա, և Հայաստանի Հանրապետությունում պետություն-եկեղեցի հարաբերությունները կկարգավորվեն»,- նշված է նամակում։

Նմանատիպ նյութեր