211652_close_icon
views-count433 դիտում article-date 22:07 24-08-2026

ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում համագործակցություն չի իրականացնում

ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում համագործակցություն չի իրականացնում։ Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։

«Այս պահին ՀԱՊԿ-ի գծով Հայաստանի հետ ռազմական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում համագործակցություն չի իրականացվում»,- ասել է Աղասանդյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՀԱՊԿ շրջանակում ռազմական տեխնիկայի մատակարարման հարցում Երևանի նկատմամբ արտոնյալ պայմաններ կիրառվո՞ւմ են։

Դեպարտամենտի տնօրենը նշել է, որ համապատասխան ոլորտներում համագործակցությունը Երևանի հետ իրականացվում է երկկողմ ձևաչափով։

«Գոյություն ունի անհրաժեշտ իրավական բազա, որը, մասնավորապես, նախատեսում է ռազմական նշանակության արտադրանքի մատակարարում արտոնյալ պայմաններով»,- ընդգծել է նա։

 

Նմանատիպ նյութեր