211652_close_icon
views-count1369 դիտում article-date 11:38 21-08-2026

ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարն այցելել է ՀԵՄԱ-ի Մարտունու կենտրոն

ՀԵՄԱ-ի Մարտունու կենտրոնը հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար Սատու Կոյվուին։
 
Այցի ընթացքում Կոյվուն միացել է Գեղարքունիքի մարզում իրականացվող պարեկության աշխատանքներին՝ տեղում գնահատելու իրավիճակն ու ծանոթանալու վերջին զարգացումներին։

Հանդիպման և պարեկության ընթացքում քննարկվել են մարզում առկա իրավիճակն ու անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

 

Նմանատիպ նյութեր