1651 դիտում
18:59 14-12-2017
ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարն իր հավատարմագրերն է հանձնել ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգին
Դեկտեմբերի 13-ին ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Գագիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերը հանձնեց ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգին:
Արարողությունից հետո Գագիկ Հովհաննիսյանի և Յանս Ստոլտենբերգի միջև կայացավ առանձնազրույց: Շնորհավորելով ՀՀ առաքելության ղեկավարին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարը նշեց, որ բարձր է գնահատում ՆԱՏՕ-ՀՀ համագործակցության ներկա մակարդակը և շնորհակալություն հայտնեց Աֆղանստանում և Կոսովոյում իրականացվող խաղաղապահ գործողություններին Հայաստանի ներդրման համար:
Իր հերթին Գագիկ Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը կշարունակի ՆԱՏՕ-ի և գործընկերների հետ զարգացնել համագործակցությունն ու գործընկերությունը: Նա նաև հավելեց, որ հաջողությամբ ընթանում է ՀՀ-ՆԱՏՕ ԱԳԳԾ 2017-2019 փաստաթղթի իրականացումը և այդ համատեքստում ակնկալում է անդամ-երկրների և գործընկերների աջակցությունը:
Գլխավոր քարտուղարի խնդրանքով ՀՀ առաքելության ղեկավարը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացի ներկայիս փուլը:
Նույն օրը Գագիկ Հովհաննիսյանին ընդունեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գետտեմյուլլերը: Շնորհավորելով ՀՀ առաքելության ղեկավարին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նա գոհունակությամբ նշեց Հայաստանի հետ ՆԱՏՕ-ի բարձր մակարդակի երկխոսության առկայությունը։
Քննարկվեցին նաև ՆԱՏՕ-ՀՀ համագործակցության օրակարգի հարցեր, անդրադարձ եղավ Ռոուզ Գետտեմյուլլերի՝ Հայաստան նախատեսված այցին։
Նմանատիպ նյութեր
1054 դիտում
14:55 18-03-2024
Հասանովը Ստոլտենբերգին տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
934 դիտում
21:11 17-12-2024
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել CTBTO գործադիր քարտուղար Ռոբերտ Ֆլոյդին
Այս բաժնից
730 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են
706 դիտում
22:27 23-12-2024
Մայր Աթոռում տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչություն
820 դիտում
22:14 23-12-2024
Հանրային վայրերում տեսահսկման համակարգ տեղադրելու օրինագիծը հանվեց շրջանառությունից. ՆԳՆ