Երևանում տեղի կունենա «Պատժից դեպի վերասոցիալականացում․ արդիականացվող քրեակատարողական համակարգ» խորագրով աշխատաժողով
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության 107-ամյակի առթիվ՝ սույն թվականի հոկտեմբերի 19-ին Երևանում կկայանա «Պատժից դեպի վերասոցիալականացում․ արդիականացվող քրեակատարողական համակարգ» խորագրով աշխատաժողով։
Աշխատաժողովի պանելային քննարկումներին մասնակցության հայտ կարող են ներկայացնել հոգեբանության, սոցիոլոգիայի սոցիալական աշխատանքի և իրավաբանության ոլորտի ուսանողները և շրջանավարտները։
Աշխատաժողովին ներկայացվող զեկույցների թեմաները պետք է լինեն քրեակատարողական համակարգի անվտանգության, մարդու իրավունքների և վերասոցիալականացման վերաբերյալ և պարտադիր ներառեն քրեակատարողական հիմնարկներում իրականացված հետազոտական մաս։
Քրեակատարողական ծառայությունը պատրաստակամ է աջակցել քրեակատարողական հիմնարկներում հետազոտական աշխատանքների կազմակերպման հարցում։
Լավագույն 5 զեկույցների հեղինակները պանելային քննարկմանը մասնակցելու և իրենց հետազոտությունները ներկայացնելու հրավեր կստանան։
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի սեպտեմբերի 10-ը լրացնել մասնակցության հայտը և ուղարկել [email protected] էլ․ հասցեին։
Ավարտուն զեկույցների ներկայացման վերջնաժամկետն է սույն թվականի հոկտեմբերի 1-ը։
Աշխատաժողովի լեզուն հայերենն է։ Զեկույցների ներկայացման տեխնիկական պահանջներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝
https://ardaradatutyunjournal.com/hy/%d5%af%d5%a1%d6%80%d5%a3/
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել Ծառայության հետ հետևյալ կապի միջոցներով։
Հեռ․՝ 060370060, Էլ․ փոստ՝ [email protected]