211652_close_icon
views-count742 դիտում article-date 22:59 19-08-2026

Անմիջական զրույց՝ հերթապահություն իրականացնող ժամկետայինների հետ. Սուրեն Պապիկյան

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը բանակային դիրքում անմիջական զրույց է ունեցել հերթապահություն իրականացնող ժամկետայինների հետ։ 

Հիշեցնենք՝ պաշտպանության նախարարն անակնկալ ստուգայցեր է իրականացնում զորամասերում: Սուրեն Պապիկյանն ուշադրության կենտրոնում է պահում օրվա կարգացուցակով նախատեսված պարապմունքների, պատրաստության ծրագրով նախատեսված միջոցառումների լիարժեք և ճշգրիտ անցկացումը, ծառայության կազմակերպման մնացյալ բոլոր հարցերը: Առանձնահատուկ կարևորություն է տրվում զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացմանը: Պապիկյանն այցելել է նաև նոր կառուցվող ամրացված շրջաններից մեկի շինհրապարակ, հետևել աշխատանքների ընթացքին։

Նմանատիպ նյութեր