211652_close_icon

Սուրեն Պապիկյանը այցելել է մարտական հերթապահություն իրականացնող գումարտակներից մեկի մշտական տեղակայման վայր

views-count1384 դիտում article-date 21:25 20-05-2024
ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ բանակային զորամիավորում կատարած այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը այցելել է մարտական հերթապահություն իրականացնող գումարտակներից մեկի մշտական տեղակայման վայր, որը վերջերս է շահագործման հանձնվել:

«Նախարար Պապիկյանը զորամասի պայմանների, շենք-շինությունների, դրանց ընձեռած հնարավորությունների վերաբերյալ զրուցել է հրամանատարական կազմի, այնուհետև՝ զինծառայողների հետ:

Մշտական տեղակայման վայրը կառուցվել է մոդուլային շինությունների ձևաչափով և լիարժեք ապահովում է անձնակազմի կեցության ու ծառայության բարձր մակարդակի կազմակերպումը»,-նշված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր