211652_close_icon
views-count616 դիտում article-date 17:45 19-08-2026

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։

Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին սերտ համագործակցության և Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկու երկրների միջև բազմաոլորտ համագործակցության և դրա հետագա ընդլայնման կարևորությունը։

Նիլակշի Սահա Սինհան շնորհակալություն է հայտնել վարչապետին և ՀՀ Կառավարությանը համատեղ աշխատանքի և արդյունավետ փոխգործակցության համար։ Դեսպանը համոզմունք է հայտնել, որ առաջիկայում ևս երկու երկրների միջև գործակցությունը կզարգանա բոլոր ուղղություններով։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել կրթության, տեխնոլոգիաների, առողջապահության և այլ ոլորտներում կապերի հետագա զարգացման շուրջ։

Նմանատիպ նյութեր