211652_close_icon
views-count340 դիտում article-date 14:39 18-08-2026

Ձերդ Գերազանցության նորացված մանդատը արտացոլում է Ձեր հմուտ ղեկավարության և ակնառու փորձի նկատմամբ վստահության բարձր մակարդակը. Կամբոջայի վարչապետի շնորհավորական ուղերձը՝ Փաշինյանին

Կամբոջայի վարչապետ Հուն Մանեթը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով։ Այս մասին հայտնում են Կառավորությունից:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ձերդ Գերազանցություն, Կամբոջայի թագավորական կառավարության անունից ցանկանում եմ իմ ջերմագին շնորհավորանքները հղել Ձերդ Գերազանցությանը Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով։

Ձերդ Գերազանցության նորացված մանդատը արտացոլում է Ձեր հմուտ ղեկավարության և ակնառու փորձի նկատմամբ վստահության բարձր մակարդակը։ Վստահ եմ, որ Ձերդ Գերազանցության իմաստուն ղեկավարության ներքո Հայաստանը կշարունակի հասնել ավելի մեծ բարգավաճման և կայուն զարգացման՝ ի բարօրություն իր ժողովրդի, միաժամանակ ամրապնդելով իր կառուցողական ներգրավվածությունը տարածաշրջանային և միջազգային հարցերում։

Կամբոջան բարձր է գնահատում Հայաստանի հետ իր երկարատև բարեկամական և սերտ համագործակցության հարաբերությունները, որոնք տարիների ընթացքում հիմնվել են փոխադարձ հարգանքի և փոխըմբռնման վրա։ Այս ոգով ես անհամբեր սպասում եմ Ձերդ Գերազանցության հետ սերտ համագործակցությանը՝ մեր երկկողմ կապերն ամրապնդելու, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու և համագործակցության նոր հնարավորություններ ուսումնասիրելու ուղղությամբ՝ ի բարօրություն մեր երկու երկրների և ժողովուրդների։

Խնդրում եմ, Ձերդ Գերազանցություն, ընդունել իմ խորին հարգանքի հավաստիքը, ինչպես նաև Ձեր անձնական քաջառողջության, երջանկության և Ձեր ազնիվ ջանքերի իրականացման գործում շարունակական հաջողությունների մաղթանքները»։

Նմանատիպ նյութեր