211652_close_icon

Նոր Հաճընի քաղաքապետին չի մտահոգում, որ իր վարչական տարածքի Արգել բնակավայրում ստեղծվել է մինի աղբավայր, ուր տիրում է գարշահոտ ու հակասանիտարական վիճակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count1123 դիտում article-date 17:59 06-09-2025
Կոտայքի մարզի Նոր Հաճըն խոշորացված համայնքի Արգել բնակավայրում ստեղծվել է մինի աղբավայր, ինչի պատճառով տարածքում տևական ժամանակ է տիրում է հակասանիտարական և գարշահոտ վիճակ։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լուսակունքից դեպի Չարենցավան ընթանալիս Արգել բնակավայրի գլխավոր ճանապարհի ձախակողմյան հատվածում մի քանի հարյուր մետրից զգացվում է գարշահոտը։

Նոր Հաճըն խոշորացված համայնքի ղեկավար Գագիկ Մաթևոսյանը եթե մեկ օր տրամադրեր և այցելեր նաև Արգել բնակավայր, ապա եթե չնկատեր էլ, գոնե հոտից կզգար, որ պետք է անհապաղ տարածքը մաքրել կենցաղային ու շինարարական աղբից, տեղում տեղադրել մի քանի աղբամաններ, որպեսզի բնակիչները հնարավորություն ունենան աղբը թափելու աղբամանների մեջ, ոչ թե որտեղ պատահի։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+

Նմանատիպ նյութեր