211652_close_icon
views-count610 դիտում article-date 16:27 13-08-2026

Բարեվարքության նորմի խախտում էր. խմբակցությունը նիստ կանի այդ մասով. Նարեկ Կարապետյանը՝ Էդգար Ղազարյանի ելույթի մասին

Ուզում եմ անդրադառնալ մի միջադեպի, որի ժամանակ դահլիճում չեմ եղել, հայտարարեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Հարգելի՛ «Ուժեղ Հայաստան» խմբակցություն, ես շատ համբերատար մարդ եմ, չնայած շատ ուրախ ենք, որ դուք ի սկզբանե ընդունեցիք բարեկիրթ լինելու իմ առաջարկը։ Պետք է արձանագրեմ, որ արդեն երկրորդ անգամ բարեկրթության նորմերն այս դահլիճում խախտվում են։ Ուղիղ պետք է ասեմ՝ բարեկրության շուրջ ձեռք բերված մեր պայմանավորվածությունը քանդման եզրին է, ինչպես նաև քանդման եզրին է պարոն Էդգար Ղազարյանի՝ այս դահլիճում հարմարավետ գտնվելու գործընթացը։ Էդգար Ղազարյանը և իր պահվածքը մեծագույն պրոբլեմ են այս դահլիճում։ Ես ակնկալում եմ ձեզնից, որ Էդգար Ղազարյանը գա և ներողություն խնդրի իր անդաստիարակ պահվածքի համար»,-  aysor.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարեց Ռուբինյանը։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն արձագանքելով ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի հայտարարությանը, թե արդեն երկրորդ անգամ իրենց խմբակցության կողմից խախտվում  են բարեկրթության նորմերը, նշեց, որ այդ երկու դեպքերը համեմատելի չեն։

«Բոլորս էլ համբերատար ենք, բոլորս էլ չենք ուզում մեր հասարակությանը  ցույց տալ այն, որից հետո կամաչենք։ Ինչ վերաբերում է պարոն Ղազարյանի ասածին, ապա որպեսզի լինենք արդար, ես ինչ-որ չափով կիսում եմ մտահոգությունը, և խմբակցությունում տեղի կունենա նիստ, կքննարկվեն հետագա քայլերը, որոնց մասին ձեզ տեղյակ կպահենք»,-նշեց նա։

Ռուբինյանը խնդրեց, որ Կարապետյանը գնահատական տա Ղազարյանի հայտարարությանը, Կարապետյանն էլ նշեց, որ բարեվարքության շրջանակներում դա նորմի խախտում էր։

Նմանատիպ նյութեր