211652_close_icon
views-count364 դիտում article-date 13:10 13-08-2026

Էլեկտրաէներգիայի առևտրի ոլորտում Ադրբեջանի հետ կարող ենք ունենալ գործընկերություն․ Նիկոլ Փաշինյան

Մեր ռազմավարությունն էներգետիկ 100%-անոց անկախությունն է։ Բայց սա չի նշանակում, որ էլեկտրական էներգիայի միջազգային առևտրից դուրս ենք մնալու։ Երբեմն կարող ենք արտահանել, երբեմն՝ ներկրել, այդ թվում՝ Ադրբեջանի հետ կարող ենք ունենալ գործընկերություն։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Փաշինյանը։

Նա ընդգծել է, որ 2025 թվականի սեպտեմբերի 5-ին ադրբեջանցիների՝ ՀՀ այցի մասին եղել է մամուլի հաղորդագրություն, որ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը և աշխատանքային պրոցեսներ են տեղի ունեցել երկու երկրների տարածքում։

«Եվս մեկ այց էլ է եղել, որի մասին էլի եղել է հաղորդագրություն՝ հունվարի 15-ին, այս անգամ արդեն երկաթուղու հարցով։ Նախկինում էլ ասել ենք, որ էլեկտրահաղորդման գծեր, խողովակաշարեր, մալուխներ, երկաթգիծ, այդ թեմաներով աշխատում ենք, տեղի է ունենում երկկողմ աշխատանք»։

Նմանատիպ նյութեր