Գրոսմայստեր Էմին Օհանյանը՝ Եվրոպայի առաջնության միանձնյա առաջատար
Օգոստոսի 6-ից 15-ը Մոնտենեգրոյի Ցետինե քաղաքում անցկացվում է 2026 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:
Պատանիների առաջնությունում 5 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը, ով ունի 4.5 միավոր:
Միջազգային վարպետներ Ալեքս Սահակյանը և Վահե Սուքիասյանը ունեն 4 միավոր, իսկ ՖԻԴԵ-ի վարպետներ Ռուդոլֆ Փաշիկյանը և Մանվել Առաքելյանը՝ 3.5 միավոր:
Աղջիկների առաջնությունում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը ունի 3.5 միավոր:
Այսօր հանգստյան օր է: 6-րդ խաղափուլը կմեկնարկի օգոստոսի 12-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին: