Հնդկաստանում օդի ջերմաստիճանի բացարձակ ռեկորդ է սահմանվել
Հնդկաստանի Ռաջաստան նահանգում օդի ջերմաստիճանի բացարձակ ռեկորդ է սահմանվել: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ըստ օդերևութաբանների` օդի ջերմաստիճանը առանձին վայրերում բարձրացել է մինչև +51 աստիճան, ինչը բացարձակ ռեկորդ է դարձել երկրի ողջ պատմության ընթացքում:
Նշենք, որ նախորդ ռեկորդը գրանցվել է 1956 թ.-ին, երբ օդի ջերմաստիճանը կազմել է + 50,6 աստիճան: