Մոսկվայում օդի ջերմաստիճանի ռեկորդ է սահմանվել. գրանցվել է վերջին 140 տարվա ամենատաք դեկտեմբերը
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում գրանցվել է վերջին 138 տարվա ձմեռային ամենատաք ջերմաստիճանը Այս մասին հայտնում է RBC-ն:
Այս գիշեր Մոսկվայում օդի ջերմաստիճանը հասել է +7,7-ի, ինչը ռեկորդային ցուցանիշ է համարվում և գերազանցում է նախորդ՝ 2006 թվականի դեկտեմբերի 17-ի ռեկորդը, որը կազմել էր +6,1 աստիճան:
Նախօրեին ցերեկվա ժամերին ջերմաստիճանը Մոսկվայում հասել է +4,8-ի, իսկ գիշերը բարձրացել ևս երեք աստիճանով:
Հայտնի է, որ այսօր Ռուսաստանի մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը +6 աստիճան կկազմի: