Անհիմն և հանիրավի մեղադրանքով մեր դեմ հարուցված գործով դատական նիստը չկայացավ․ Գարեգին Բ
«Եկեղեցու ինքնավարությունն ազգի բարօրության, պետության հզորացման կարևոր գրավականներից մեկն է եղել բոլոր ժամանակներում»,- Մայր Աթոռում միասնական աղոթք հնչեցնելուց հետո նշեց Ամենյան Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն։
«Ցավով ենք անդրադառնում, որ մեր Սուրբ եկեղեցին ու հոգևորականներն իշխանությունների կողմից ենթարկվում են հետապնդումների, ապօրինի և շինծու քրեական գործերով կալանք ու ազատության սահմանափակումներ են կիրառվել մեր մի շարք եկեղեցականների, ազգային բարերարի, ազգանվեր ու եկեղեցասեր անձանց նկատմամբ։
Քիչ առաջ վերադարձանք անհիմն և հանիրավի մեղադրանքով մեր և Գերագույն հոգևոր խորհրդի անդամների՝ 2 արքեպիսկոպոսի և 4 եպիսկոպոսի դեմ հարուցված գործով դատավարության առաջին նիստից, որը չկայացավ դատավորի ինքնաբացարկի հայտարարման հետևանքով․․․ Մենք լի ենք հավատով և վճռականությամբ՝ պաշտպանելու մեր արդար իրավունքները՝ երաշխավորված, ինչպես մեր պետության Սահմանադրությամբ, այնպես և միջազգային իրավունքների հիմնարար սկզբունքներով»,- ընդգծեց Վեհափառը։
Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների քրեական գործով նախնական դատալսումների առաջին նիստը: