6101 դիտում
15:27 02-05-2018
ԱԺ քառօրյայի մայիսի 2-ի նիստը չկայացավ. քվորում այդպես էլ չապահովվեց
Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը չկայացած հայտարարեց մայիսի 2-ի նիստը: Բաբլոյանը հայտարարեց, որ անհրաժեշտ քանակով պատգամավորներ չեն գրանցվել, ուստի նիստը համարվում է չկայացած:
Ժամը 14:00-ի դրությամբ գրանցվել էր 33 պատգամավոր, իսկ քվորում ապահովելու համար անհրաժեշտ էր 53 պատգամավորի ներկայություն:
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ԱԺ կանոնակարգի համաձայն` 4 ժամվա ընթացքում պատգամավորների գրանցումը շարունակվելու է, իսկ եթե այդ ընթացքում անհրաժեշտ քանակով ձայներ չապահովվեն, նիստը կհամարվի չկայացած:
Հիշեցնենք, որ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հայտարարել է, որ «Ծառուկյան» խմբակցությունը քաղաքական բոյկոտ է հայտարարում և 4 օր չի մասնակցելու քառօրյա նիստերի աշխատանքներին:
Նմանատիպ նյութեր
1069 դիտում
15:09 05-12-2018
ԱԺ նիստը չկայացավ՝ քվորում չապահովվեց․ Արամ Հարությունյանի անձեռնմխելիությունից զրկելու հարցը չքննարկվեց
883 դիտում
11:53 08-11-2024
Գյումրիի ավագանու նիստը չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով
2058 դիտում
16:42 23-03-2017
ԱԺ քառօրյայի հերթական նիստը չմեկնարկեց քվորում չլինելու պատճառով
Այս բաժնից
835 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
946 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
676 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին