211652_close_icon
views-count1534 դիտում article-date 17:02 07-08-2026

Դատարանի շենքից դուրս եկած Ամենայն Հայոց կաթողիկոսին դիմավորեցին «Վեհափառ» բացականչություններով

Դատարանի շենքից դուրս եկած Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին դիմավորեցին «Վեհափառ» բացականչություններով, գրում է news.am-ը։

Ինչպես արդեն հաղորդվել էր, դատական նիստը տեղի էր ունեցել դռնփակ և տևել էր մի քանի րոպե։ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ էր հայտնել։

Կաթողիկոսը, հոգևորականության և հավատացյալների ուղեկցությամբ, եկեղեցական երգեցողության հնչյունների ներքո դատարանի շենքից շարժվում է դեպի իր նստավայր։

Նմանատիպ նյութեր