211652_close_icon
views-count346 դիտում article-date 15:31 01-08-2026

Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հանրապետության տարածքում օգոստոսի 1-2-ի և 5-6-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Երևան քաղաքում գոստոսի 1-ի ցերեկը, 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 2-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 1-6-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ։

Քամին` հարավարևելյան և արևելյան` 2-5 մ/վ։ Օգոստոսի 1-6-ն Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։ 

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Նմանատիպ նյութեր