211652_close_icon
views-count400 դիտում article-date 14:36 30-07-2026

Թուրքիայի հետ հարաբերությունների հարցով աշխատանքների ձևաչափը քննարկվում է. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին փոխարինելու վերաբերյալ որոշում դեռևս չունի:

«Այդ հարցի հետ կապված որոշում չունեմ: Նաև այն պատճառով, որ Թուրքիայի հետ հաղորդակցության ձևաչափով մենք պետք է որոշենք՝ ինչպես ենք շարունակում աշխատանքը՝ ինչ տրամաբանությամբ, ինչ ձևաչափով, որպեսզի կայացնենք համապատասխան որոշումներ: Այդ թեմայով քննարկումներ հիմա ընթանում են»,- ասաց վարչապետը:

Նմանատիպ նյութեր