211652_close_icon
views-count1234 դիտում article-date 19:22 27-07-2026

Հայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Հուլիսի 20-ից 27-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5058 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 235 ավտոմեքենա։

Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 163 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 135 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 43, չամրակապված վարելու՝ 1044, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 29, վարելու ընթացքում ծխելու՝ 581, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 308, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 10 և 1768 այլ իրավախախտում։ 18 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 85-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 96-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 72-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 42 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 16187 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 217 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 318 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 426 անձ։

Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 68, չամրակապված վարելու՝ 4786, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 325, վարելու ընթացքում ծխելու՝ 611, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 724, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 58, արագության գերազանցման՝ 2752 և 4954 այլ իրավախախտում։

57 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 475-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 584-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 146-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ 18 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 54 անձ։
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր