ԱՄՆ-ն ու Ռուսաստանը խոշորագույն միջուկային տերություններ են և պետք է երկխոսություն պահպանեն․ Ռուբիո
ԱՄՆ-ն և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, չնայած տարաձայնություններին, պարտավոր են երկխոսություն պահպանել։ Կապերը խզելը պարզապես անպատասխանատվություն կլիներ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք», - ընդգծել է նա Մանիլայում՝ ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովի շրջանակում։